ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Ողջ ճշմարտությունը` տղամարդու անպտղության մասին. med.news.am
![Ողջ ճշմարտությունը` տղամարդու անպտղության մասին. med.news.am Ողջ ճշմարտությունը` տղամարդու անպտղության մասին. med.news.am](up/article/big/file_29837_1524105.jpg)
Տղամարդու տարիքը, ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման մակարդակը, ձեռք բերած սեռավարակները, կշիռը եւ նույնիսկ շրջակա միջավայրի ջերմաստիճանը կարող են անպտղության գործոն դառնալ:
Թե՛ տղամարդու, եւ թե՛ կնոջ անպտղության շուրջ բազմաթիվ մոլորություններ ու առասպելներ կան: Հայտնի է, որ անպտղությունը տղամարդու մոտ սերմնահեղուկի թերարտադրությամբ կամ սերմնաբջիջների չափի ու ձեւի խախտման տեսքով է արտահայտվում: Չնայած` հորմոնալ խնդիրներն էլ կարող են իրենց դերը ունենալ:
Ի հավելումն գենետիկայի եւ կենսաբանության, կենսակերպն ու շրջակա միջավայրը եւս կարող են մեծ դերակատարում ունենալ պտղաբերության հարցում: Տղամարդու տարիքը, ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման մակարդակը, ձեռք բերած սեռավարակները, կշիռը եւ նույնիսկ շրջակա միջավայրի ջերմաստիճանը կարող են անպտղության գործոն դառնալ: «Տղամարդիկ իրենց ներքին վախերի պատճառով չեն ուզում մտածել պտղաբերության մասին եւ խուսափում են թեմայի ուսումնասիրությունից», - գտնում է Իլինիոյսի պտղաբերության կենտրոնի բժիշկ Քրիստոֆեր Սայպը, տեղեկացնում է Medical Daily-ն։ Ստորեւ անպտղության մի քանի` ամենակարեւոր գործոնները ներկայացնենք.
Տարիք
Որոշ աղբյուրներ նշում են, որ տղամարդկանց պտղաբերության անկումը 37 տարեկանից է սկսվում: Որոշներն էլ ասում են, որ վերարտադրողական ֆունկցիան մինչեւ 41 եւ նույնիսկ 45 տարեկան անխափան է գործում: Ինչեւիցէ, բոլորն էլ ընդունում են, որ տարիքի հետ վերարտադրողականությունն ավելի դժվար է իրականացվում: Թեկուզեւ եղել են դեպքեր, երբ տղամարդիկ 60 կամ 70 տարեկանում հայր են դարձել: Վերջին տասնամյակներին նման արտառոց երեւույթների թիվը գնալով նվազում է: Ընդհանուր առմամբ, սեռական ակտի հաճախականությունն ուղիղ համեմատական է հղիության ցուցանիշին: Նվազ սեռական ակտիվությունը նույնքան նվազ հղիության է բերում:
Թմրամիջոցներ, ծխախոտ, ալկոհոլ
Ոչ ճիշտ կենսակերպը եւս կարող է աղդեցություն ունենալ տղամարդու պտղաբերության վրա: Վերջերս «Human Reproduction» ամսագրում հրապարակված հոդվածն առաջին եւ ամենամեծ ուսումնասիրությանն էր ներկայացնում առ այն, թե ինչպես կարող է մարդու կենսակերպն անդրադառնալ սերմնաբջիջների մորֆոլոգիայի վրա: Շեֆիլդի եւ Մանչեսթերի համալսարանականները պարզել են, որ կանաբիսը բացասական ազդեցություն է ունենում սպերմայի վրա: Տարօրինակ է, որ ալկոհոլի ու ծխախոտի ազդեցության ուսումնասիրությունը որեւէ նշանակալի կապ չի հայտնաբերել:
Գրանցվել են նաեւ այլ հետազոտություններ, որոնց արդյունքները բոլորովին այլ պատկեր են ստեղծել: Նախ, որ ծխախոտն ու ալկոհոլը դրականորեն են ազդում պտղաբերության մակարդակի վրա` մինչեւ 30% բարձրացնելով հղիության հավանականությունը: Այդուհանդերձ, վերարտադրողական բժշկության ամերիկյան կենտրոնը գտնում է, թե անպտղության դեպքերի 13%-ի պատճառը ծխախոտն է, քանի որ այն անմիջական ազդեցություն ունի սերմնահեղուկի արտադրության մակարդակի վրա: Մասնավորապես, ծխախոտը կարող է ցածր քանակի, որակի եւ շարժունակության սերմնաբջիջների հանգեցնել:
Շրջակա միջավայր
Որքան էլ անհավանական է թվում, որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ բջջային հեռախոսների եւ այլ փոքր սարքերի կողմից արտանետվող էլեկտրամագնիսական ռադիացիայի ռադիոհաճախականությունները կարող են անդառնալի վնաս պատճառել տղամարդու պտղաբերությանը: Հատկապես, երբ խոսքն այն տղամարդկանց է վերաբերում, ովքեր արդեն իսկ պտղաբերության նվազման տարիքային շեմին են գտնվում:
Շրջակա միջավայրի ջերմաստիճանը եւս կարող է անպտղության հանգեցնել: Ուստի խորհուրդ է տրվում, մասնավորապես, ցնցուղ կամ լոգանք ընդունելիս, խուսափել չափազանց տաք ջրի կիրառությունից:
Գիրություն
Հավելյալ քաշը եւս իր ազդեցությունն ունի տղամարդու պտղաբերության վրա: Գիրությամբ պայմանավորված, օրգանիզմում էսթրոգենի բարձր եւ տեստոստերոնի ցածր մակարդակը կարող է ո՛չ միայն սերմնաբջջի անցանկալի որակական փոփոխության բերել, այլ նաեւ դրա ֆիզիկական եւ մոլեկուլյար կառույցի խախտման հանգեցնել:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. տղամարդու անպտղություն ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. տղամարդու անպտղություն](up/article/small/file_63848_2262046.jpg)
Անպտղություն է համարվում, երբ զույգի մոտ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում չի արձանագրվում...
![](images/calendar.png)
![Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_42315_8824918.jpg)
Տարածված այն կարծիքը, եթե կինը չի հղիանում, ուրեմն հենց ինքն է դրանում մեղավոր, շատ սխալ է: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...
![](images/calendar.png)
![Տղամարդու անպտղություն. փաստեր եւ առասպելներ. news.am Տղամարդու անպտղություն. փաստեր եւ առասպելներ. news.am](up/article/small/file_32224_9571168.jpg)
Հանրության շրջանում տղամարդու անպտղությանը վերաբերող բազմաթիվ փաստեր եւ առասպելներ են շրջանառվում, որոնք տարանջատման կարիք ունեն: Ստորեւ ճշմարտությունը երեւակայության արգասիքից...
![](images/calendar.png)
![Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am](up/article/small/file_30980_1582293.jpg)
Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...
![](images/calendar.png)
![Անպտղության բուժման հեռանկարները. բեղմնավորման 7 հնարավորություններ. med.news.am Անպտղության բուժման հեռանկարները. բեղմնավորման 7 հնարավորություններ. med.news.am](up/article/small/file_30183_9539444.jpg)
Ավելի քան երեք տասնամյակ առաջ գիտնականներին հաջողվեց սպերմատոզոիդը ձվաբջջին միաձուլելով` արտաարգանդային բեղմնավորման հիմքերը դնել: Այն ժամանակ ֆանտաստիկ թվացող...
![](images/calendar.png)
![Անպտղություն Անպտղություն](up/article/small/file_24416_2027093.jpg)
Ցեղը շարունակելու բնազդն ամենահինն է: Օրգանիզմի վերարտադրվելու հատկությունը ամենազորեղներից է: Իսկ եթե այդ ֆունկցիան ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում է անպտղության խնդիր: Սակայն դա խուճապի մատնվելու պատճառ չէ, այլ...
![](images/calendar.png)
![Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում](up/article/small/file_24315_2284444.jpg)
Եթե ամուսնանալուց հետո մի քանի ամիս անց կինը չի հղիանում, բոլորի մտքով նույն բանն է անցնում` «մեղավորը» կինն է. խնդիրներ ունի: Մարդիկ նման մտածելակերպ են ունեցել հազարամյակներ առաջ… շատ մարդիկ այսօր էլ նման կերպ են մտածում: Սակայն...
![](images/calendar.png)
![Անպտղությունը դատավճիռ չէ... Անպտղությունը դատավճիռ չէ...](up/article/small/file_24525_8223492.jpg)
Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն